«Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում» . Էդուարդ Շարմազանով

Վերջին շրջանում նույնասեռականների նկատմամբ տածած անհադուրժող վերաբերմունքի մասին ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի բազմակի արձագանքներն ու քննարկումները ՀՀԿ մամլո պատասխանատու Էդուարդ Շարմազանովը համարում է «հակաքրիստոնեկան ու հակաբարոյական երեւույթ»:
«Նրանք, ովքեր պրոպագանդում են ու խոսում հոմոսեքսուալների մասին, անասունների կերպ են վարվում: Ես ցավում եմ, որ մեր հասարակությունում արծարծվում են նման թեմաներ, որոնք հակաքրիստոնենական են ու բարոյական նորմերին դեմ»,- ասում է Շարմազանովը «Մեդիալաբի» հետ հեռախոսազրույցում:
Նա նշում է, որ նույն խորթ վերաբերմունքն է ցուցաբերում եւ աղանդավորական շարժումներին ու պրոպագանդային` համարելով հակաքրիստոնեական:

«Ես հոմոսեքսուալներին դեմ ոչինչ չեմ կարող ասել, կարող է այդ մարդիկ հիվանդ են, դա իրենց խնդիրն է, բայց երեւույթը ու այդ ամենի մասին խոսելը, հակաքրիստոնեական է: Դա այլանդակություն է եւ առաջին հերթին պայմանավորված է մարդու արժեքայի համակարգով»,- նշում է նա եվ հավելում, որ իրեն սուրբ չի համարում, բայց մասնակցում է քրիստոնեկան բոլոր տոներին ու ավանդույթներին, իսկ նման երեւույթենրի մասին խոսելը իր արժեհամակարգից դուրս է:

Նա մեջբերում է նժդեհյան ուսմունքից մի արտահայտություն` համարելով այն հումանիստական ու ֆաշիզմից հեռու մի ուսմունք. «Միայն մարդը կարող է լինել լավ հայ»:

«Այսինքն պետք է նախ մարդ լինել, հետո լավ հայ: Ես չեմ կարծում, թե հոմոսեքսուալները հանգիստ փողոցում քայլեն առանց ցույց դնելու, որ իրենք հոմոսեքսուալ են, առանց համբուրվելու եվ նրանց սկսեն ծեծել կամ հարձակվեն նրանց վրա: Թող իրենց ազատությունը իրենց անկողնում պահեն: Ոչ մի ծնող չի ուզի, որ իր երեխան փողոցում նման բան տեսնի»,- ասում է Շարմազանովը

Մոտ օրերս Hraparak.am-ում լրագրող եվ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանի ուղերձը Շարմազանովին նույնպես անարձագանք չմնաց.

«Էդիկ ջան, եթե դու շարունակես էս ոգով եւ թույլ տաս, որ քո կուսակցությունն ու պետությունը էսպես շարունակի, չմոռանաս, որ մի օր հերթը քեզ էլ կհասնի, չէ՞ որ դու էլ ես փոքրամասնության ներկայացուցիչ՝ ծագումով հույն ես՝ ինչքան էլ գրես «հայերիս նկարագիրը», եւ դու նույնքան իրավունքներ ունես էս երկրում, ինչքան հայերը, եզդիները, նույնասեռականները, աթեիստները, առաքելականները, հաշմանդամները եւ մնացածը՝ փոքրամասնություն լինեն թե մեծամասնություն: Էդիկ ջան, խնդրում եմ, սթափվիր, քանի ուշ չի: Դու չես կարող ֆաշիստանալ»,- ասել էր Ծովինար Նազարյանը:

Հրապարակմանը էդուարդ Շարմազանովը պատասխանել է` մեջ բերելով Հին եվ Նոր կտարակարանից ասույթներ.

«Իմ վաղեմի բարեկամ Ծովինար Նազարյանին

Ծովինար ջան, ծանոթացա հրապարակային արձագանքիդ իմ դիրքորոշման վերաբերյալ: Խորապես ափսոսում եմ, որ քո լայնախոհությունն էլ է տեղի տվել եւ ոմանց նման թյուրիմացության մեջ ես հայտնվել:

Ծովինար ջան, իրավացի ես, ես չեմ կարող «ֆաշիստանալ», քանի որ քրիսոտնյա եմ: Այս դեպքում անտեղի է ֆաշիզմին հղում անելը, քանի որ իմ կարծիքը, որը կա ու կմնա նույնը այս հարցի վերաբերյալ, բխում է իմ քրիստոնեական սկզբունքներից:

Իսկ քրիստոնեությունը հանդուրժողականության գագաթնակետն է, Արարիչն անսահման սեր է եւ այդ սերը հավասարապես բաշխում է բոլորին` անկախ նրանից շնացող են մարդիկ, թե հավատացյալ:

Ուզում եմ հավատալ, որ տարիներն իմ բարեկամի արժեհամակարգը չեն սասանել եւ եթե դեռ հավատարիմ ես քրիստոնեական արժեքներին, որոնք այնքան համամարդկային են, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդալ:

«Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտիլինի ազգերից» /Առակ. 24:24/. Սողոմոնի իմաստությունն այնքան տեղին է ասված:

Հատուկ քեզ համար մի քանի հիշեցում Աստվածաշնչից.

Հին Կտակարան

… Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է /Ղևտ. 18:22/:

… Եթե որևէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն (Ղևտ. 20:13):

Նոր Կտակարան

Նրանք փոխանակեցին Աստծու ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս։ Ամեն։ Ահա թե ինչու Աստված նրանց մատնեց անարգ կրքերի, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։

Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ խայտառակություն էին գործում և փոխարենը իրենք իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլորության հատուցումը /Հռոմ. 1:25-27/։

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ… Աստծու արքայությունը չպիտի ժառանգեն /Ա Կորնթ. 6:9-10 հմմտ. Գաղ. 5:19-21/:

Աստված բոլորիս պահապան Էդուարդ Շարմազանով»:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am