Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ այս պատասխանատու կարգավիճակում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

Շնորհավորում եմ պարոն Խաչատրյանին, մաղթում նրան հաջողություններ եւ իմաստնություն՝ այս պատասխանատու կարգավիճակում:

Կառավարությունն իր հնարավորությունների սահմաններում կաջակցի, որ անցումային այս շրջանում Սահմանադրական դատարանի գործունեության համար որեւէ խոչընդոտ չառաջանա»:

Սահմանադրական դատարանի տարիքով ամենաավագ դատավոր Աշոտ Խաչատրյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի նախագահի…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, June 27, 2020