Զինվորի և հայրենիքի հաշվին հարստացած տականքի, «քուչի» բաշիբոզուկների վերադարձ չի լինի.Զարեհ Սինանյան

Գլենդելի նախկին քաղաքապետ, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր առաջին անգամ քվեարկեցի Հայաստանյան ընտրություններում։ Քվեարկեցի հանուն բոլորիս երեխաների ապագայի։

Ստոր պրովինցիալ կոմսոմոլի քարտուղարների, հայրենադավ գրպանհատների, զինվորի և հայրենիքի հաշվին հարստացած տականքի, “քուչի” բաշիբոզուկների վերադարձ չի լինի»։