Հայաստանում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 38,17 տոկոսը

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է 989 հազար 972 քաղաքացի  կամ ընտրողների 38,17 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Համեմատության համար՝ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել էր 1 միլիոն 25 հազար 2 քաղաքացի կամ 39,54 տոկոսը:

Ստորև «Արմենպրես»-ը ներկայացնում է քվեարկության մասնակցողների թիվը՝ ըստ մարզերի.

Երևան՝ 344 հազար 864 կամ ընտրողների 40,15 տոկոսը

Արագածոտնի մարզ՝ 44 հազար 511 կամ ընտրողների 37,89 տոկոսը

Արարատի մարզ՝ 83 հազար 766 կամ ընտրողների 37,5 տոկոսը

Լոռու մարզ՝ 87 հազար 310 կամ ընտրողների 37,38 տոկոսը

Կոտայքի մարզ՝ 93 հազար 828 կամ ընտրողների 38,77 տոկոսը

Շիրակի մարզ՝ 73 հազար 171 կամ ընտրողների 32,27 տոկոսը

Սյունիքի մարզ՝ 51 հազար 383 կամ ընտրողների 46,83 տոկոսը

Վայոց ձորի մարզ՝ 19 հազար 888 կամ ընտրողների 42,66 տոկոսը

Տավուշի մարզ՝ 45 հազար 376 կամ ընտրողների 41,37 տոկոսը

Արմավիրի մարզ՝ 75 հազար 035 կամ 31,82 տոկոսը

Գեղարքունիքի մարզ՝ 70 հազար 836 կամ ընտրողների 37,38 տոկոսը

Հայաստանի Հանրապետությունում ժամը 08:00-ից մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. ընտրատեղամասերը կփակվեն 20։00-ին: Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրությունների ընտրողների ցուցակներում ժամը 09։00-ի դրությամբ ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։ Քվեարկությունը կազմակերպելու նպատակով կազմավորվել է 2008 ընտրական տեղամաս։