Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 35.418-ի, իսկ վիրավորներինը՝ 105.505-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո։
Նա տեղեկացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժներից հետո որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջին ողջ մնացածը չի փրկվել:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Երկրաշարժը վնաս է հասցրել Թուրքիայի կենտրոնական և հարավային շրջաններին։ Թուրքիայի 81 նահանգներից 10-ում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի։
էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ (պատմ. Մարաշ) նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջաններում՝ 7.7 և 7.6 մագնիտուդ հզորությամբ։
Մասնագետների դիտարկմամբ՝ այս երկրաշարժը 1939թ. Երզնկայի երկրաշարժից ի վեր ամենամահաբեր և ամենաուժեղ երկրաշարժն է եղել Թուրքիայում։