Տավուշի մարզային փրկարարական վարչությունը դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ին Լուսահովիտ համայնքում անցկացնելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Գործարկվելու է համայնքի շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրության մեջ: