Պայմանագրային զինծառայողին բռնել են զգալի չափով գումար հափշտակելիս․ ռազմական ոստիկանության բացահայտումը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում 2018թ․օգոստոսի 24-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն և քաղաքացի Ա.Մ.-ն նախնական համաձայնության գալով միմյանց հետ՝ զորամասում աշխատանքի տեղավորելու պատրվակով քաղաքացի Ն.Ա.-ից զգալի չափի գումար հափշտակելու պահին բռնվել և Երևան քաղաքի Աթոյան փողոցից բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն:

Այս մասին հայտնում է ՀՀ Ռազմական ոստիկանությունը։

Դեպքի առթիվ 25.08.18թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի, 34-312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, Մ.Ռ.-ն ձերբակալվել է, իսկ քաղաքացի Ա.Մ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: