Երեւանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձեւակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները. ՔԿ

Երեւանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձեւակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները. ՔԿ
Երեւանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձեւակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով առերեւույթ չարաշահումներ են բացահայտվել Երեւանի թիվ 46 ավագ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել դպրոցի նախկին տնօրենին։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Մինչդատական վարույթում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Երեւանի թիվ 46 դպրոցում տարբեր հաստիքների վրա ձեւակերպվել են նախկին տնօրենի ընտանիքի անդամները, ովքեր աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անունով ձեւակերպվել են աշխատավարձեր: Առերեւույթ չարաշահումները տեղի են ունեցել 2010-2017 թթ., որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 7.651.346 ՀՀ դրամ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ դպրոցի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել եւ ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 7.671.346 ՀՀ դրամ գումարը վճարելով ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվեհամարին։

Նախաքննությունը շարունակվում է։