Անօրինական առևտրով զբաղվողներին բազմիցս նախազգուշացվել է․ քաղաքապետարան

Բացօթյա ապօրինի առևտրի վերացման նպատակով Կենտրոն վարչական շրջանի առևտրի բաժնի աշխատակիցները ՀՀ ոստիկանության աջակցությամբ ստուգայցեր են իրականացնում քաղաքի կենտրոնական հատվածներում, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Նշենք, որ անօրինական առևտրով զբաղվողներին բազմիցս նախազգուշացվել է, որ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով խաղալիքների և գյուղմթերքի բացօթյա, ոչ սահմանված վայրերում վաճառքն արգելվում է:

Ստուգայցերը շարունակվելու ենք այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի կենտրոնում բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը վերջնական լուծում չի ստանա: