«Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ»․ Սասուն Խաչատրյան

«Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ»․ Սասուն Խաչատրյան
«Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ»․ Սասուն Խաչատրյան

Մարտի 1- գործով նախաքննական գաղտնիքը չի վերացվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ, Սահմանադրական կարգը տապալելու համար մեղարդվող Ռոբերտ Քոչարյանի կոչին՝ հանել նախաքննական գաղտնիքը։

Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանի հիմնական հակափաստարկն այն է, որ, լինելով երկրի նախագահն ու Սահմանադրության երաշխավորը, ինքը չէր կարող տապալել սեփական կարգը, ՀՔԾ-ի պետը պատասխանել է․ «Ռոբերտ Քոչարյանը իրեն նույնացնում է պետության հետ, սահմանադրական կարգի հետ այս դեպքում, որը, կարծում եմ, ճիշտ չէ»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի մյուս հակափաստարկն այն է, որ քննչական մարմինը այդպես էլ չի բացահայտում սպանությունները, և սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ հարուցված գործը որևէ կապ չունի 10 զոհերի հետ, Խաչատրյանն ասել է․ «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը տասը զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, վարույթը մեկ միասնական վարույթ է։ Ես չգիտեմ՝ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում, կամ մեր արած քննություն այն աստիճանի ինտենսիվ և արդյունավետ չէ, որ մենք չենք բացահայտի դա: Ես ասում եմ՝ ամեն ինչ արվել է և արվելու է, և ես լիահույս եմ, այս գործը ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարած անձանց մասով, բացահայտվելու է»: