Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վենետիկ-Երևան- Վենետիկ երթուղով չվերթերը

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունվարի 12-ից մեկնարկել է Վենետիկ-Երևան-Վենետիկ երթուղով չվերթերը:

Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայանից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ: