Իսակովի պողոտայում կարիճը խայթել է Grand Cherokee-ի վարորդի ոտքը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ․ Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Դավիթ Սարուխանյանն իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթացել և բախվել թիվ 3 էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել նշված վայրում ծառայություն կատարող Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ամբողջական տվյալները։ Վարորդը հայտնել է, որ կարիճը խայթել է ոտքը, ինչից հետո չի կարողացել կառավարել ավտոմեքենան։