Զորամասերում մեկնարկել են ամփոփիչ ստուգումները


Զորամասերում ամփոփիչ ստուգումներ են մեկնարկել, տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

«Զորքերի և նրանց ղեկավար մարմինների պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, անձնակազմի ծառայության և կարգապահության վիճակը տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգելու նպատակով 3-րդ զորամիավորման ենթակա զոամասերում հունիսի 29-ից մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ամփոփիչ ստուգումները»,- ասվում է հաղորդագրությունում: