Երեխաները հոսանքահարվել ու մահացել են․ պարզվում են դեպքի հանգամանքները

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 20.15-ին, ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ էլեկտրական այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներով բժշկական օգնության են ընդունվել 2009թ. և 2010թ. ծնված տղաներ, ովքեր վնասվածքները ստացել են իրենց փողոցի էլեկտրական հոսանքի բաժանման կետում:

Համաձայն բժշկի տեղեկանքների՝ տղաները բժշկական կենտրոն են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

2021թ. հունիսի 22-ին՝ ժամը 06:20-ին, 12-ամյա տղան մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

2021թ. հունիսի 25-ին՝ ժամը 05:00-ին, 11-ամյա տղան նույնպես մահացել է:

Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

2021թ. հունիսի 28-ին քրեական գործն ուղարկվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: