15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում

Քիչ առաջ 15 հայ ռազմագերիներ տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Գերիների փոխարեն հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել Արցախի հարավային շրջանների ականապատ դաշտերի քարտեզները։ Դրանք այն տարածքներն են, որոնք պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել։

Հայաստան վերադարձած ռազմագերիների նոր խմբի մեջ են այն 12 զինծառայողները, որոնք 44-օրյա պատերազմից ավարտից հետո գերեվարվել են Արցախի Խծաբերդ գյուղում։

Նախօրերեին գերեվարված զինծառայողներից 12-ին ադրբեջանական դատարանը դատապարտել էր 6 ամսվա, 2-ին՝ 4 տարվա ազատազրկման՝ իբրև թե «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատելու» համար, սակայն նրանք արդարացվել էին առաջադրված այլ հոդվածներով։