Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք՝ թվով 376 մարդ. ԱՀ օպերատիվ շտաբ


ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունիս ամսում Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։ 10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է:

Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)։