Հուլիսի 2-ից 6-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը. 

«Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու` 26, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 22, խարդախության՝ 15, ընտանեկան բռնության՝ 9, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 4, հարկերից խուսափելու և խուլիգանության՝ 3-ական, ծեծի, սպառնալիքի, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, քվեարկության գաղտնիությունը խախտելու, թմրանյութի իրացման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և գույքային վնաս պատճառելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 20 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ապօրինի ծառահատման, վրաերթի և խարդախության 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: