Բաքվում ՌԴ դեսպանատան արձագանքը՝ Շուշի չայցելելու մասին

Բաքվում ՌԴ դեսապանատունն արձագանքել է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի Ռուսաստանի դեսպանի չայցելելու մասին հարցին, գրում է Factor.am-ը։

Մասնավորապես, Haqqin.az-ի հարցին՝ ինչո՞ւ է եռակողմ համաձայնության երաշխավոր Ռուսաստանն անտեսել Շուշի այցի հրավերը, դեսպանատնից պատասխանել են․ «Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցն ու ուղևորություններն Ադրբեջանում»։
Ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանը, հիշեցնենք, նմանատիպ պատասխան էին տվել նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատներից։

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու ՌԴ դեսպանները, ի տարբերություն այլ պետությունների դիվանագետների, հուլիսի 9-10-ը չէին մասնակցել Ադրբեջանի քարոզչական ուղևորությանը հայկական Շուշի։ Սա մեծ արձագանք է ստացել և շարունակում է ակտիվորեն քննարկվել Ադրբեջանում։