Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հրաչ Այվազյանը նշանակվել է վարչական դատարանի նախագահ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 8-ի ԲԴԽ-47-Ո-102 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Վարչական դատարանի դատավոր Հրաչ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում: