Տոմսկում անհետացած մարդատար ինքնաթիռը հայտնաբերվել է․ բոլոր ուղևորները ողջ են

Ան-28 ուղևորատար ինքնաթիռը, որն անհետացել էր Տոմսկում, հայտնաբերվել է։ ՌԴ ԱԻՆ տվյալների համաձայն՝ ինքնաթիռի բոլոր ուղևորները ողջ են, գրում է Meduza-ն։

Ան-28-ը կոշտ վայրէջք է կատարել և ուժեղ վնասվել։ Ռոսավիացիայից հայտնել են, որ ինքնաթիռի վթարային փարոսն աշխատել է Կոլպաշևո գյուղից 160 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ նախնական տվյալների՝ կոշտ վայրէջքի պատճառը օդանավի շարժիչներից մեկի խափանումն է։

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը: «Սիբիրի թեթև ավիացիա» ընկերությանը պատկանող ինքնաթիռը Կեդրովիյ-Տոմսկ չվերթն է իրականացրել, երբ անհետացել է: Օդանավում եղել 17 մարդ՝ 14 ուղևոր և անձնակազմի երեք անդամ:

Աղբյուր՝ Factor.am