Աղքատներն ինչպե՞ս են այդքան հարկեր տալիս, որ ապահովեն ձեր ծախսերը․ Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սոցիալական ծանրագույն պայմաններում հայտնված ՀՀ քաղաքացիների կարիքներին բավարար արձագանք չկա, սակայն կարևորը ԱԺ պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերին հատկացվող գումարը 50 հազար դրամից 250 հազար դրամ դարձնելն է։

Դե հա, չեն կարողանում 50 հազարով մարզեր գնալ, չօգնե՞նք մեր քրտնաջան աշխատող պատգամավորներին, Աժ-ն վերջին շնչով ամենակարևոր նախագիծն է ընդունում, որպեսզի եկողները հանկարծ նեղություն չկրեն։

Չեմ սիրում մարդկանց փողերը հաշվել, բայց դե ամեն դեպքում դրանք գոյանում եմ մեր հարկերից ու քիչ է, որ բարձր աշխատավարձն ապահովված է, պարգևավճարն էլ վրադիր, մեկ է նեղվում էին մեր պատգամավորները, 50 հազար դրամը շատ քիչ էր էլի ամսական ծախսերի համար․․․

ՀՀ-ում, ըստ պաշտոնական վիճակագրության բնակչության շուրջ 30%-ն աղքատ է, կամ յուրաքանչյուր 3 քաղաքացուց մեկը։

Հիմա փորձենք հասկանալ, թե աղքատներն ինչպե՞ս են այդքան հարկեր տալիս, որ ապահովեն ձեր ծախսերը, անհասկանալի հաշվապահություն․․․