ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչը հայտարարել է, որ Հարավային Կովկասում գլխավորը իրավիճակի կարգավորումն ու հումանիտար խնդիրների լուծումն է

ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը կազմակերպության Մշտական խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադարձ է կատարել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նա, մասնավորապես, հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կշարունակի իր ներդրումն ունենալ դիվանագիտական միջոցներով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից։

«Հաշվի առնելով Հարավային Կովկասում ոչ սովորական իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա լուծմանն օժանդակությունը պահանջված է։ Գլխավորը տարածաշրջանում իրավիճակի կարգավորումն է, հումանիտար սուր խնդիրների լուծումը և տարածաշրջանի կայուն քաղաքական ու տնտեսական ապագա կերտելու նախադրյալների ստեղծումը: Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարությյունները ցույց են տալիս այդ ճանապարհը»,- ասել է Ալեքսանդր Լուկաշևիչը։

Աղբյուր՝ Factor.am