Արարատի մարզի երկու գյուղում վթարային ջրանջատում, Մալաթիա-Սեբաստիայում ջրի ճնշման անկում կլինի

Ջրատարի վթարով պայմանավորված, հուլիսի 18-ին ժամը 11:00-18:00-ն Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի վերին հարկերում կնկատվի ջրի ճնշման անկում, իսկ Արարատի մարզի՝ Խաչփառ և Ազատաշեն գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը:

 Այս մասին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից։

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: