Հայ մրցավարները նույնպես նախապատրաստվում են գալիք ֆուտբոլային մրցաշրջանին

Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ Սլավա Ղազարյանի գլխավորությամբ հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում:

Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները:

Մրցավարները նաև դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:

Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։