Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ

Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ
Ընթանում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի» անտառտնտեսությունում բռնկված հրդեհի հետմարման աշխատանքներ

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մոտակայքում երեկ երեկոյան, ժամը 18։32 րոպեին, երկաթգծի հոսանքագծի խափանման պատճառով բռնկված հրդեհը, որը մուտք է գործել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք, մեկուսացվել է, այժմ ընթանում են հետմարման աշխատանքներ։

Նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 5-6 հա անտառային տարածք։ Հրդեհը կրել է գետնատարած բնույթ, սակայն, ջերմահարվել է նաև ծառերի մի մասը։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ի, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ոստիկանության, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցներ և անտառամերձ համայնքների բնակիչներ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էր նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հատուկ կահավորմամբ հրշեջ գնացքը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։