Արձագանք՝ կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին

Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով:

Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն, Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։