ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ն անօդաչուների կիրառմամբ հարվածներ է հասցրել սիրիա-իրաքյան սահմանին. ԶԼՄ-ներ

Ամերիկյան ՌՕՈՒ-ն Իրաքի և Սիրիայի սահմանին մի շարք հարվածներ է հասցրել իրաքյան շիա «Ալ Հաշդ աշ Շաաբի» աշխարհազորի դիրքերին:

Այս մասին հուլիսի 18-ին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը:

Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ հարվածների են ենթարկվել շիաների աշխարհազորի 14-րդ բրիգադի զենք տեղափոխող տրանսպորտային միջոցները, որոնցից մեկը խիստ տուժել է:

«Ալ Հաշդ աշ Շաաբի» մարտիկների շրջանում զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Մինչդեռ, ինչպես հաղորդել Է Սիրիայի պետական SANA գործակալությունը, անօդաչու սարքի հարվածին է ենթարկվել նաեւ պարենով բեռնատար ավտոմեքենա, Իրաքի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Բու Քեմալ քաղաքի շրջանում, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում: Հարձակման հետեւանքով տրանսպորտային միջոցն ավերվել է, զոհերի եւ տուժածների մասին չի հաղորդվում: