Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Գևորգ Չաուշի հուշարձանին հարակից տարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»՝ հղում անելով ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնին։
«Ոստիկանությունից նշեցին, որ ահազանգ են ստացել այն մասին, որ «Բագավաճ Հայաստան» կուսակցությունը տվյալ վայրում ընտրակաշառք է բաժանում և անմիջապես մեկնել են դեպքի վայր»,-նշում է աղբյուրը։