Ալիևը դատապարտել է Երևանում դեռ չկայացած ընտրությունների արձագանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին թվիթերյան իր էջում անդրադարձել է Երևանում կայանալիք ավագանու ընտրություններին։

«Պետք է ուսումնասիրել միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանում վերջին ընտրությունների կապակցությամբ», – գրում է Ալիևը այն ժամանակ, երբ ընտրությունները դեռ չեն էլ սկսվել, իսկ դիտորդները դեռ որևէ կարծիք չեն հայտնել:

Հատկանշական է նաև, որ Ալիևը հղում է կատարում ինչ-որ միջազգային դիտորդների և նրանց արձագանքին այն դեպքում, երբ Երևանի ավագանու ընտրություններում ներկայացված է ընդամենը մեկ դիտորդական առաքելություն, որը դեռևս ոչ մի հայտարարություն չի արել։

Ադրբեջանի նախագահի այս թվիթը քննարկման առիթ դարձավ համացանցում։ Որոշ օգտատերեր հիշեցին 2013 թվականը, երբ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների նախօրեին հրապարակել էր ընտրությունների արդյունքները։

Ռաֆայել Աֆրիկյան

Աղբյուրը՝ sut.am