Ալիևի աշխատակազմն Արցախի իշխանություններին Եվլախում հանդիպման է հրավիրել, նաև ագրեսիան դադարեցնելու պայման առաջացրել. Factor

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարություն է տարածել այն մասին, որ Արցախի ներկայացուցիչներին հրավիրում է Եվլախ՝ հանդիպման, բայց դա կարող է տեղի ունեցել մի Բաքվի պայմանների կատարումից հետո։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ մեր երկիրը պատրաստ է հանդիպել Ղարաբաղի շրջանի հայ ներկայացուցիչների հետ Եվլախում, սակայն «հակաահաբեկչական միջոցառումները» դադարեցնելու  համար «հայկական անօրինական զինված խմբավորումները» պետք է բարձրացնեն սպիտակ դրոշը, հանձնեն բոլոր զենքերը, և անօրինական ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում գործողությունները կշարունակվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի իշխանությունները ադրբեջանական կողմին առաջարկել էին նստել բանակցությունների սեղանի։