ԵՄ-ն արձագանքել է Երասխի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին՝ նախիջևանյան ուղղությամբ տիրող լարվածությանը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Հայ-ադրբեջանական պետական սահմանին խորը մտահոգիչ զարգացումները շարունակվում են։ Մենք կրկնում են մեր կոչը՝ զսպվածության, ուժերի տարանջատման ու սահմանային հարցերով կառուցողական երկխոսության առանց նոր կորուստների։ Եվրոպական միությունը պատրաստ է օգնել կողմերին»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կլաարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և լույս 20-ի գիշերը՝ մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Ադրբեջանական ուժերի արձակած կրակոցներից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Աղբյուր՝ Factor.am