Հունիսին Վրաստանը տուրիզմից ավելի քան 122 մլն դոլարի եկամուտ է ստացել

2021 թվականի հունիսին Վրաստանը զբոսաշրջությունից ընդհանուր առմամբ ստացել է 122,5 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ, ինչը 111,3 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է Ալիք Մեդիան։

Բացի այդ, 2021 թվականի հունիս ամսվա եկամուտները գերազանցում են նախորդ ամսվա տվյալները: Ավելի կոնկրետ, այս տարվա մայիսին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 73,8 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 133 500 զբոսաշրջիկ, ինչը 104,600-ով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածից, իսկ նախորդ ամսվա համեմատ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 37,000-ով: