Ոստիկանությունն ուժեղացված ռեժիմով ստուգումներ է իրականացնում Երևանում և մարզերում

Factor.am-ն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու խուզարկություն իրականացնում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ծառայություն է իրականացնում։

Հարցին՝ արդյոք ուժեղացված ծառայություն է իրականացվում, և որն է պատճառը, ոստիկանության լրատվական ծառայությունից հստակ պատասխան չտվեցին։

Հավելենք, որ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խիստ վերահսկողություն է իրականացվում նաև Երևանի կենտրոնում, մասնավորապես՝ Թումանյան փողոցում՝ Օպերային հարող տարածքում։

Լուսանկարը՝ Լևոն Բարսեղյանի էջից