Ուժեղ քամու հետեւանքները Երեւանում

Հուլիսի 25-ին, ժամը 19։52-ից 21։33-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Փրկարարներն իրականացրել են ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ և իրականացրել հերթապահություն