Հայկ Մարտիրոսյանն Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչում կխաղա իրանցի շախմատիստի հետ

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Հայկ Մարտիրոսյանը կմրցի իրանցի Ամին Տաբատաբայիի հետ:

Հայտնում է ՀՇՖ-ն:

Նշենք, որ հայ շախմատիստը մրցաշարի մասնակիցների մեջ ավելի բարձր վարկանիշ ունի, քան՝ իրանցին:

Հայկը իր վարկանիշով 59-րդն է, իսկ Տաբատաբային՝ 86-րդը: Սակայն հիշեցնենք, որ նա նախորդ տուրում հաղթել էր 11-րդ վարկանիշը ունեցող հնդիկ Պենտալա Հարիկրիշնային, իսկ Մարտիրոսյանը 3-րդ շրջանում հաղթել էր Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շաքրիար Մամեդյարովին, որը ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակում 6-րդն է:

Մարտիրոսյան-Տաբատաբայի առաջին պարտիան կկայանա այսօր: