Երասխում կրկին կրակում են․ Factor.am

Այսօր՝ ժամը 15:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, գրում է Factor.am-ը:

ՊՆ-ից հայտնեցին, որ այս պահին էլ հակառակորդը դեռ կրակում է։ Հիշեցնենք, որ Նախիջևանի հետ սահմանին Երասխի դիրքերի ուղղությամբ իրավիճակը վերջին շրջանում պարբերաբար լարվում է։

Ադրբեջանական ուժերը  ինժեներական աշխատանքների և առաջխաղացման փորձեր են կատարում․ հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի հերթական գնդակոծության ժամանակ հրազենային վիրավորում էր ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։