ԵՄ բնակչության 70%-ը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին

ԵՄ բնակչության 70%-ն արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժին, 18 տարեկանից բարձր անձանց 57%-ն արդեն ամբողջովին պատվաստված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որին վկայակոչում է Deutsche welle-ի ռուսական ծառայությունը։

Լյայենի խոսքերով՝ կորոնավիրուսի «դելտա» շտամը շատ վտանգավոր է։ Նա իր ելույթում բոլորին խնդրել է պատվաստվել՝ հավելելով, որ բավարար չափով պատվաստանյութ կա բոլորի համար։

Եվրահանձնաժողովի նախագահը նաև նշել է, որ ԵՄ-ի նպատակը մինչև ամռան վերջ մեծահասակ բնակչության ավելի քան 70%-ի լիարժեք պատվաստմանը հասնելն է։

Աղբյուր՝ Factor.am