Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը՝ ուղիղ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը, գրում է Factor.am-ը։

Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Բալայանը։ Հիշեցնենք, որ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը։