Սրանք չեն հանգստանա և անընդհատ կկրակեն, քանի դեռ մեկ անգամ չեն ստացել ոչ համարժեք պատասխան․ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ սադրանքի են դիմել ու ժամը 11։20-ից մինչև 11։30-ը դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սրանք չեն հանգստանա և անընդհատ կկրակեն, քանի դեռ մեկ անգամ չեն ստացել ոչ համարժեք պատասխան։ Նրանք պետք է զգան այդ ոչ համարժեք հարվածի ուժը, որպեսզի սսկվեն ու տեղափոխվեն իրատեսության դաշտ»։