ՀՀ վարչապետը չորս պաշտոնյաների ազատել է զբաղեցրած պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Հայաստանի էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, ՀՀ վարչապետն իր որոշումներով Վահագն Օհանյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Սուրեն Ղամբարյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Համլետ Բատիկյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից և Լիանա Ղալթաղչյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։