«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են». Նաիրա Զոհրաբյանը՝ համաներման մասին

«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են». Նաիրա Զոհրաբյանը՝ համաներման մասին
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են». Նաիրա Զոհրաբյանը՝ համաներման մասին

«Այսօր կառավարության նիստում փակ ռեժիմով կքննարկվի համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։ Հույս ունեմ Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայում համաներման նախագիծը կբերվի խորհրդարան եւ կվավերացվի»։

Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ համաներում Հայաստանում վերջին անգամ հայտարավել էր 2013 թվականինմ եւ որ վաղուց արդեն ժամանակն էր կրկին անգամ հայտարարելու համաներում։

«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են եւ քանիցս ես եւ իմ գործընկերները խնդիր ենք բարձրացրել վերանայել բազմաթիվ կալանավորների պատժաչափերը, քանիցս հարց ենք բարձարցել, որ պետք է վերանայվեն նաեւ Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ եւ որոշ հանցատեսակների դեպքում ազատազրկումը պետք է փոխարինվի տուգանքով։ 
Անկեղծ ասած` ես չեմ հավատում որեւէ քրեակատարողական հիմնարկի դաստիարակչական ներուժին եւ չեմ հավատում, որ տարիների ազատազրկումը հետագայում կարող է խնդիրներ չստեղծել մարդու ինտեգրմանը հասարակությանը։ Եւ, ի վերջո, մշտապես այցելելով քրեակատարողական հիմնարկներ, ես վստահաբար կարող եմ պնդել, որ բազմաթիվ դեպքերում այդ մարդիկ լինելով ազատության մեջ, հաստատապես որեւէ հանրային վտանգ չեն ներկայացնելում»,- գրել է Զոհրաբյանը։ 
Նրա խոսքով,  ազատությունն այն ամենամեծ շանսն է, որ տրվելով ազատազրկվածին` կարող է նրան վերաինտեգրել հասարակությանը։ 
«Ես կարծում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր, որ մշտապես բարձրացրել է համաներման խնդիրը, ես իմ խոստումը կատարեցի»,- գրել է Զոհրաբյանը։