Սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 2-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 3-ին և 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին առանձին շրջաններում, օգոստոսի 1-ին՝ շրջանների զգալի մասում, հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի և 31-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: