«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխնախագահի միասնական թեկնածուով․ Factor.am

Խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերն ընդհանուր հայտարարի են եկել։ Այսօր որոշում է կայացվել, ըստ որի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխնախագահի միասնական թեկնածուով։

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

Ով է այդ թեկնածուն և որ դաշինքից՝ Հակոբյանը չհայտնեց, նշելով, որ կարճ ժամանակ է մնացել և օգոստոսի 2-ին սպասվող 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստում այդ անձի անունը հայտնի կդառնա։ Հավելենք, որ անդրանիկ նիստին բացի փոխնախագահներից, հայտնի կդառնան նաև ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների ղեկավարների անունները։