«Նեմեց» մականունով մի ռուս կին՝ Մոսկվայից Տեղ գյուղում․ տեսանյութ

Սահմանամերձ դարձած Տեղ գյուղում կարի արտադրամաս հիմնելու հրավերով տիկին Ժաննան Մոսկվայում թողել է իր բարեկեցիկ կյանքը, տեղափոխվել Տեղ՝ մի տեղ, ուր նրա կոշիկներին համապատասխան ոչ մի ճանապարհ չկար:

Տիկին Ժաննան իր վարք ու բարքով նոր ու գյուղացիներին անսովոր մշակույթ է բերել գյուղ, գրում է Ամերիկայի ձայնը: