Թուրքիայում վերահսկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ, 8 օջախ չի հաջողվում մարել

Թուրքիայում  շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել  հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները:

Այն հրդեհների օջախներում, որոնք դեռ չեն մարվել, աշխատում է 16 հրշեջ ինքնաթիռ, 9 ԱԹՍ, 45 հրշեջ ուղղաթիռ, բազմաթիվ ջուր տեղափոխող մեքենաներ ու տանկերներ, տրակտորներ, ջրցան մեքենաներ և այլն: 

Դեռևս հրդեհի օջախներ պահպանվում են Թուրքիայի Մուղլա, Անթալիա, Իսփարթա նահանգներում: Այս պահի դրությամբ հայտնի է, որ հրդեհների հետևանքով զոհվել է 8 մարդ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայում անտառային հրդեհները աննախադեպ չափերի են հասել՝ դուրս գալով վերահսկելիության սահմաններից:

Այս մասին գրում է ermenihaber.am-ը։