Լրագրողների աշխատանքը չի սահմանափակվում, տեղի է ունենում աշխատանքի համակարգում. Ալեն Սիմոնյան. տեսանյութ

Խորհրդարանում լրագրողների աշխատանքը ոչ թե սահմանափակվում է, այլ տեղի է ունենում աշխատանքի համակարգում: Այդ մասին խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Մենք ունենք մի այսպիսի խնդիր, երբ տարիներ շարունակ եղել է այնպես, որ լրագրողները ստիպված են եղել միջանցքներում վազել պատգամավորների հետևից: Եղել են պատգամավորներ, որ սպառնացել են լրագրողներին, ապտակել են նրանց: Այդ լարվածությունը նաև պայմանավորված է եղել նրանով, որ հարաբերությունները որևէ ձևով կարգավորված չեն եղել: Որևիցե փոփոխություն, որ կբերի կամ կարող է բերել ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխության, չի նախատեսվում այսօրվա ռեժիմի պարագայում»,- նշեց Սիմոնյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում