Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին.Արման Մուսինյան

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ՝ Արման Մուսինյանը,ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»: