«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողի լուսաբանման ու հեռարձակման արգելքը հակասում է Սահմանադրության 42-րդ ու 51-րդ հոդվածին, Զանգվածային լրատվության մասին օրենքի և ԱԺ կանոնակարգ օրենքի մի շարք դրույթների, ինչպես նաև պարունակում է քրեական օրենսգրքով արգելված արարքի տարրեր։
Նման դրսևորումներ չենք տեսնի ոչ միայն ժողովրդավարական կամ կիսաժողովրդավարական, այլև ժողովրդավարությունից հետո երկրներում։
Առաջիկայում քննարկելու ենք ԱԺ ղեկավարության կողմից մայր օրենքի 42-րդ ու 51-րդ հոդվածի պարբերական խախտումների դեմ պայքարը»։