Բախշյանը՝ նախագահին. «Մեկը լինի՝ քո վերահսկողականի պետի արած չարաշահումները բացահայտի»

Բախշյանը՝ նախագահին. «Մեկը լինի՝ քո վերահսկողականի պետի արած չարաշահումները բացահայտի»
Բախշյանը՝ նախագահին. «Մեկը լինի՝ քո վերահսկողականի պետի արած չարաշահումները բացահայտի»

«Նախագահն ասում է՝ մեծերից բռնենք: Իսկ մեծերն ովքե՞ր են՝ իր եղբայրները, իրենց խնամիները, իրենց ընտանիքներն են: Դե թող որեւէ մեկին պատժեն, նույնիսկ իր եղբորը, խնամուն, ես այդ դեպքում նոր անձամբ կասեմ՝ չէ, ոնց որ սա շոու չի»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունից ստացած իր տպավորություններով կիսվեց:

Նրա մեկնաբանությամբ՝ «Ես չեմ ուզում ասել` շոու էր, չնայած անպայման նախընտրական տարրը կա: Անպայման այդ ցուցադրական պահը կար: Բայց, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը հրապարակավ, կարճ ասած, գնահատական տվեց իր կառավարությանը, եւ դա բացասական գնահատական է: Դա երկակի սուր է պարունակում իր մեջ այն իմաստով, որ` ո՞վ է ասում: Դա այն կառավարությունն է, որը ինքն է ընտրել: Պետք է քայլեր անել՝ սկսած ամենակտրուկից: Կառավարության հրաժարականն, իհարկե, ինքը ի պաշտոնե չի կարող, բայց դա այն քայլն էր, որ այդ կառավարությունը հրաժարական տա: Երկրորդ՝ ինչպես ինքը ասաց, այլ բառեր չի ուզում օգտագործել, այսինքն՝ ինքը համառորեն չասաց «հանցագործություն է արվում», այլ՝ տարբեր ավելի մեղմ որակումներ տվեց: Այնուամենայնիվ, այն, ինչը ինքը ասաց, մի բան է նշանակում, որ՝ երկիրը կողոպտում են: Ովքե՞ր են կողոպտում: Հիմա մի փոքր ուզում եմ հիշեցնել նաեւ նախագահին: 2010-ին դեկտեմբերին էր կարծեմ, որ ինքը մի շատ հայտնի ելույթ ունեցավ, թե հերիք է խոսենք, խոսքից պետք է անցնենք գործի: Նորից կշտամբեց նախարարներին: Տարբերությունն ի՞նչն է: Այն ժամանակ էլ մոտավորապես նույն բաներն ասաց՝ նույն տոնով: Ուղղակի այն ժամանակ անուններն էին ուրիշ: Եվ նա վերջին խորհրդակցության ժամանակ փաստեց, որ իր ամենախիստ գնահատականները ոչնչով չեն ազդել, ոչ մեկը չի պատժվել, մի խոսքով՝ նույն ձեւով շարունակվում է: Այնպես չի, որ ինքը ասաց, հետո անտեղյակ մնաց՝ ինչ է կատարվում, հետո նորից բացահայտեց, որ բան չի արվել: Ինքը շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում»:

Կարդալ ավելին