Հինգերորդ զորամիավորման կին զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

 Հինգերորդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։

Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին։